

- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Գազարով պահքային կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում հրուշակեղենային փշրանքն ենք պատրաստում։ Ալյուրը, շաքարավազն ու ձիթայուղը խառնում ենք և ձեռքերով տրորում։ Մինչ մնացածը կպատրաստենք զանգվածը 15 րոպեով տեղափոխում ենք սառնարանը ։
- Այժմ անցնում ենք խմորին։ Տարայի մեջ ենք լցնում ալյուրը, շաքարավազն ու
փխրեցուցիչը, խառնում եք, ավելացնում ենք ձիթայուղը և ջուրը և նորից խառնում ենք։
- Գազարը կեղևազրկում ենք, լվանում և անցկացնում մեծ քերիչով։Նախապես լվացած և գոլ ջրում թրջած չամիչի ջուրը թափում ենք և չամիչը լցնում խմորի մեջ։ Այնուհետև խմորին ենք ավելացնում քերած գազարը։
- Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ ։
- Խմորի վրա զգուշորեն դնում ենք ընկույզի կեսերը և վրան հրուշակեղենային փշրանք ենք ցանում։ Խմորը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Թխում ենք մոտ 1 ժամ` մինչև պատրաստ լինի` փայտիկով փորձում ենք:
- Ահա այսպիսի անուշաբույր կարկանդակ է ստացվել։
- Ցանկության դեպքում կարկանդակի վրա կարող ենք շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ։
Եթե ունենք շոգեեփ սարք, ապա խմորը կարող ենք լցնել շոգեեփ սարքի բաժակի մեջ, կափարիչը փակել և ընտրել թխվածքի ռեժիմը, որը 90 րոպե պետք է լինի և թխել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: