- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Գազարով ռաֆաելլո
Բաղադրիչներ
- գազար - 500գր
- շաքարավազ - 200գր
- կոկոսի քերուկ - 300գր
- հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
Քայլերի հաջորդականություն
- Անցկացնում ենք քերիչով գազարը, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը:
- Ստացված զանգվածը դնում ենք տապակի մեջ, անընդհատ խառնելով և մի քիչ տաքացնում, մինչև որ ավելորդ ջուրը գոլորշանա, ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (թողնում ենք մի քիչ կոկոսի քերուկ, ռաֆաելլոների թաթախման համար):
- Պատրաստի զանգվածը խառնում ենք և պատրաստում փոքրիկ գնդիկներ: Ստացված գնդիկները թաթախում ենք մնացած կոկոսի քերուկի մեջ և տեղափոխում սառնարան 1,5 ժամով:
Եվ մեր գազարով ռաֆաելլոն պատրաստ է:
Ի դեպ, գազարով ռաֆաելլոների բաղադրատոմսի մեջ կարելի է ավելացնել քերած շոկոլադ կամ ընկյուզ ըստ ցանկության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shaaaat hamexe xorhurd ktam bolorit evs patrastel ays hetaqrqir bayc shat hamex rafaelloner@
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
ays tipi hndkakan desert ka, kochvum e gazarov halva, shat hamex e