- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10-15 minutes
Գազարով ռուլետ կաթնաշոռային միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք մեծ քերիչով(բնականաբար ավելի հեշտ և արագ կստացվի, եթե կոմբայնով քերենք)։ Կարագն ու բուսայուղը թավայի մեջ լավ տաքացնում ենք, այնուհետև լցնում ենք գազարը։
- Թույլ կրակի վրա մոտ 10-20 րոպե, պարբերաբար խառնելով, շոգեխաշում ենք։ Գազարը չպետք է վառվի կամ չորանա, այն պետք է թույլ կրակի վրա շոգեխաշվի` աստիճանաբար փափկանալով։ Աղ և պղպեղ ենք անում։
- Գազարը ամբողջությամբ սառեցնում ենք, ավելացնում ենք դեղնուցները և խառնում։
- Ձվի սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ լավ հարում ենք, մինչև փափուկ բեզե ստանանք։
- Հարած սպիտակուցները մաս առ մաս ավելացնում ենք գազարին (յուրաքանչյուր մաս լցնելուց հետո զգուշորեն խառնում ենք)։
- Տապակը յուղաթղթով պատում ենք, վրան ենք լցնում գազարով զանգվածը (ուղղանկյունաձև մոտ 30x35սմ)։ Զանգվածից դեպի եզրերը ջուր է դուրս գցելու, դա նորմալ է, զանգվածը համասեռ չէ։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10-15 րոպե թխում ենք, չենք չորացնում։ Պատրաստի շերտը ամբողջությամբ սառեցնում ենք։
- Միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ (կաթնաշոռը սենյակային ջերմաստիճանի պետք է լինի)։ Սխտորը լցնում ենք ըստ ճաշակի։ Սամիթը մանր կտրատում ենք և ավելացնում զանգվածին։
- Լավ խառնում ենք, և անհրաժեշտության դեպքում թթվասեր ենք ավելացնում։ Միջուկը պետք է շատ թանձր լինի, բայց այնպես, որ հնարավոր լինի շերտի վրա հավասարապես քսել։
- Միջուկը տարածում ենք շերտի վրա` եզրերից մի քանի սանտիմետր բաց ենք թողնում։
- Ռուլետի տեսքով շատ ձիգ փաթաթում ենք։
- Այնուհետև փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ, նվազագույնը 1 ժամով սառնարանն ենք տեղափոխում։
Սուր դանակով մեկ սանտիմետրանոց կտորների ենք բաժանում և հյուրասիրում։
Ի դեպ այսպիսի ռուլետ պատրաստելիս ցանկալի է Մասկարպոնե կամ Ֆիլադելֆիա պանիրներ օգտագործել, բայց եթե չունենք, կաթնաշոռն էլ հարմար կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT LAV BAXADRATOMSER EQ TRAMADRUM MEZ.SHAT MERSI
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
es nuynpes patrasteci ev sat hamex e stacvel snorhakalutyun , bayc halac panirov patrasteci ev qerac panirov
Սիրելի Լիլի, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից։ 🙂