- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Գազարով տակոս
Բաղադրիչներ
- Լցոնի համար՝
- հնդկահավ - 300 գր (կամ հավի խաշած կրծքամիս)
- ռուկոլա - մի քանի ճյուղ
- տաքդեղ - 1/4 հատ
- Տակոսի համար՝
- գազար - 200 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 3 ճ/գդ (լիքը)
- պանիր - 100 գր (չոր)
- աղ - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- յոգուրտ դասական - 2 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք և անցկացնում խոշոր քերիչով:
- Լցնում ենք կաթսայի մեջ, վրան եռման ջուր լցնում, թողնում 10 րոպե: Հետո ջուրը թափում ենք, գազարը քամիչով լավ քամում և մզում (սա կարևոր է, որովհետև եթե գազարի խոնավությունը շատ լինի, բլիթները լավ չեն ստացվի):
- Պանիրը խոշոր քերիչով քերում ենք, կաթսայի մեջ լցնում ենք գազարը, պանիրը, ձվերն ու ալյուրը, ըստ ճաշակի աղ ցանում:
- Խառնում ենք (ստացվում է ահա այսպիսի զանգված):
- Բաժանում ենք չորս հավասար մասի, գնդիկներ ձևավորում ու դնում յուղաթղթապատ տապակի մեջ:
- Գնդիկները ձեռքով տափակացնում ու կլորացնում ենք (կարող ենք վրան քունջութ ցանել): Թխում ենք 15 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Հնդկահավի խաշած միսը երկայնակի կտրատում ենք:
- Տաքդեղը խորանարդաձև կամ ձողաձև կտրատում (կարող ենք փոխարինել նաև լոլիկով):
- Պատրաստում ենք սոուսը: Կաթսայի մեջ խառնում ենք յոգուրտն ու սոյայի սոուսը և լավ խառնում:
- Բլիթները տապակի վրայից վերցնում ենք, թողնում հովանան: Լցոնում ենք հնդկահավի մսով, քաղցր պղպեղով ու ռուկոլայով:
- Վրայից լցնում ենք սոուսն ու մատուցում: Արտակարգ համեղ է ստացվում:
Նման տակոս Դուք դեռ չեք փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Takosan. Et gazarov kololakner@ bacum enq heto jeroc@ dnum es chaskaca
Բարև Ձեզ Կարինե ջան, այո, ձևավորեք գնդիկներ և թխեք 15 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 🙂
iharke 200 astichani tak 15 rope