- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Գազարով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- բուսայուղ - 250 մլ
- եղեգնաշաքար - 180 գր
- ձու - 3 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- ալյուր - 250 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1/3 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ (աղացած)
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ (աղացած)
- կոճապղպեղ (имбирь) - 1/2 թ/գդ (աղացած)
- գազար - 350 գր (քերած)
- ընկույզ - 1 բուռ (մանրացված)
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- շաքարի փոշի - 60 գր
- հյութ կիտրոնի - 1-2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
Այս բաղադրատոմսով շատ հյութեղ թխվածք է ստացվում։ Մենք թխվածքը մեջտեղից կիսել ենք, և կրեմով պատել, բայց եթե Ձեր ձևամանը 26-28 սմ տրամագծով է, պետք չէ թխվածքը կիսել։
- Ձվերը, շագանակագույն շաքարավազը, վանիլինն ու բուսայուղը թեթևակի հարում ենք։
- Ալյուրը, սոդան, աղը, փխրեցուցիչն ու մնացած համեմունքները մաղում ենք և ավելացնում զանգվածի մեջ։ Հարում ենք մինչև համասեռ դառնա։
- Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու գազարը, խառնում ենք ։
- Խմորը տեղափոխում ենք յուղապատ ձևամանի մեջ, (21 սմ ձևամանը շատ հարմար է) տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 50 րոպե թխում ենք` մինչև փայտիկը խմորի միջից չոր դուրս գա։ Տորթը ջեռոցից հանում ենք և թողնում ենք սառչի։
Պատրաստում ենք կրեմը։ Մասկարպոնեն շաքարի փոշու հետ հարում ենք, ըստ ճաշակի կիտրոնահյութ ենք ավելացնում և խառնում ենք։
- Տորթը կրեմով ձևավորում ենք (կարող ենք շերտը 2 մասի կիսել և մեջտեղը կրեմով պատել)։ Վրան ընկույզ ենք ցանում: Թողնում ենք, որ 2 ժամ հանգստանա և մատուցում ենք։
Ի դեպ, կարող եք պատրաստել այսպիսի տորթ և նախաճաշին ուրախացնել Ձեր բալիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Հարգելի Շեֆ Խոհարար, ինձ խորհուրդ կտաք, ինչպես պատրաստել նման խմորեղենները, որ վերևի մասը հարթ ստացվի, այլ ոչ բուրգի պես: Ես փորձում եմ մի քանի անգամ խմորով տարրան թեթևակի հարվածել, որպեսզի օդի պղպջակները դուրս գան, սակայն միևնույնն է, հարթ չի ստացվում:
Սիրելի Նարինե, խմորեղենն անհարթ է ստացվում մի քանի պատճառներով: Որպեսզի դուք ամեն անգամ ստանաք հարթ մակերևույթով խմորեղեն, փորձեք հետևել մի քանի պարզ խորհուրդների.
1. հնարավորինս օգտագործեք հավասարապես թխող ջեռոց
2. պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը, օրինակ, եթե թխում եք դասական բիսկվիթ (ձու, շաքարավազ, ալյուր), ապա ճիշտ է այն թխել 180C-ի ներքո
3. պետք չէ խմորեղենը շուտ հանել ջեռոցից: Եթե արտաքնապես խմորը պատրաստ է թվում, մոտ 20 աստիճանով իջեցրեք ջեռոցի ջերմաստիճանը և թողեք, որ թխվի ևս 15-20 րոպե
4. շատ հաճախ հարթ մակերևույթ կարելի է ստանալ՝ պարզապես ձևամանը ծածկելով փայլաթիթեղով: Այն հավասարապես տարածում է ջերմությունը և թույլ է տալիս ունենալ հարթ տորթ 🙂
Հաջողություն ենք մաղթում ապագա փորձերում և վստահ ենք, որ ամեն ինչ կստացվի 🙂
Անչափ շնորհակալ եմ խորհուրդների համար: Անպայման կփորձեմ և կտեղեկացնեմ ?
Սիրով կսպասենք արդյունքին: 🙂