

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15 minutes
Գազարով և կաթնաշոռով խորտիկ-տորթ
Բաղադրիչներ
- գազար - 4 հատ
- ձու - 2 հատ
- ալյուր - 20 գր(եգիպտացորենի)
- կաթնաշոռ - 100 գր
- չաման - մի քանի պտղունց
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- պանիր մասկարպոնե - 300 գր
- սոխ կանաչ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Գազարով խյուս պատրաստելու համար գազարը մաքրում ենք, շոգեխաշում և վերածում ենք խյուսի բլենդերի միջոցով:
- Գազարի խյուսը, կաթնաշոռը, ձուն, եգիպտացորենի ալյուրը, աղը, պղպեղն ու չամանը խառնում ենք իրար մինչև ստացվի համասեռ զանգված։
- Յուղաթուղթը դնում ենք քառակուսաձև ձևամանի (25x25) մեջ, վրան լցնում խմորն ու 15 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Մինչև բլիթը սառչում է, պատրաստում ենք միջուկը։
Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատում ենք։ Պանիրը, ծովախեցգետնի ձողիկները և կանաչ սոխը միացնում ենք իրար և խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։
Սառած բլիթները երկու հավասար ուղղանկյունների ենք բաժանում։ Մի բլիթի վրա լցնում ենք ծովախեցգետնի ձողիկներով ու պանրով միջուկը, վրայից ծածկում ենք երկրորդ բլիթով և առնվազն 2 ժամով դնում սառնարանի մեջ (կարող եք գիշերն էլ թողնել սառնարանում)։
- Մատուցելուց առաջ ուղղանկյունաձև կտրտում ենք։
Խորտիկը ձևավորում ենք ըստ ճաշակի։
Այս խորտիկի առավելությունն այն է, որ կարող եք տոնական առիթից 1 օր առաջ պատրաստել։ Բլիթները կարող եք պատրաստել տարբեր բանջարեղենով. օրինակ ոլոռ, բրոկկոլի, դդում, դդմիկ, սունկ։ Այս խորտիկի հետ համահունչ կլինի սպիտակ գինի մատուցել։ Գեղեցիկ ձևավորված ամանորյա սեղան և բարձր տրամադրությունն ապահովված է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: