- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Գետնանուշով կոնֆետ
Բաղադրիչներ
- շոկոլադ կաթնային - 200գր
- կարագ - 25գր
- խտացրած կաթ եփված - 200գր
- գետնանուշ - 120գր
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը կոտրում ենք խորանարդիկների, լցնում ամանի մեջ, որտեղ ավելացնում եք նաև կարագը և խտացրած կաթը:
- Հալեցնում ենք շոգիի վրա՝ անընդհատ խառնելով մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Մանրացնում ենք գետնանուշը և լցնում շոկոլադի մեջ, լավ խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք ֆոլգայով պատված ամանի մեջ, թողնում սառչի սենյակային ջերմաստիճանում, ապա տեղափոխում սառնարան, որտեղ թողնում ենք մինչև լավ պնդանալը:
- Պատրաստի աղանդերը կտրատում ենք խորանարդիկներով և մատուցում:
Այս գետնանուշով կոնֆետները հարմար են նաև փոքրիկների համար, քանի որ արագ են պատրաստվում և շատ համեղ են: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: