- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Գետնանուշով կոնֆետ
Բաղադրիչներ
- գետնանուշ - 150գր (կեղևազրկած)
- շաքարավազ մանր - 100գր
- կարագ - 100գր
- թթվասեր - 100գր
- կաթի փոշի - 200գր
Քայլերի հաջորդականություն
- Հալեցնում ենք կարագը տապակի մեջ թույլ կրակի վրա, երբ կարագը սկսում է պղպջել՝ ավելացնում ենք շաքարավազն ու խառնում (մինչև շաքարավազի շագանակագույն դառնալը), ապա ավելացնում ենք թթվասերը, հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի ու հանում կրակի վրայից:
- Ստացված զանգվածին ավելացնում ենք կաթի փոշին ու խառնում:
- Լվանում ենք գետնանուշը և տապակում չոր տապակի մեջ թույլ կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը:
Ապա ձևամանի մեջ լցնում ենք եփած զանգվածը, վրան դնում տապակած գետնանուշը, մի փոքր ձեռքով սեղմում և տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Պատրաստի կոնֆետները հանում ենք սառնարանից, կտրատում և մատուցում:
Գետնանուշով կոնֆետների բաղադրատոմսի մեջ կարելի է փոխարինել գետնանուշը Ձեր նախընտրած ընդեղենով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: