

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Գետնանուշով հալվող թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 200 գր
- շաքարավազ շագանակագույն - 200 գր
- ալյուր - 250 գր
- կարագ - 200 գր
- ձու - 1 հատ
- սոդա - 3/4 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքրավազի հետ՝ վերածելով կրեմային զանգվածի։
- Ավելացնում ենք գետնանուշի կարագն ու հարում ենք։ Ապա ավելացնում ենք ձուն ու շարունակում ենք հարել։
- Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած սոդան ու ալյուրը և փորձում ենք ստանալ խմոր։
- Ձևավորում ենք գնդիկներ ու թաթախում ենք սովորալան շաքարավազի մեջ։
- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ապա պատառաքաղի օգնությամբ խաչաձև նախշեր ենք անում։
- Թխում ենք 12-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այս չափաբաժմից ստացվում է շուրջ 35 թխվածքաբլիթ։ Մի քանի րոպե սառեցնում ենք ու մատուցում տաք շոկոլադի հետ։ Պարզ բաղադրատոմս ու շատ համեղ թխվածքաբլիթներ, որոնք ուտելիս հալչում են բերանում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: