- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Գետնանուշով “Շերբեթ”
Քայլերի հաջորդականություն
- Լցնում ենք կաթը կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք 3 բաժակ շաքարավազը և դնում թույլ կրակի վրա ու եփում 30 րոպե, անընդհատ խառնելով:
- Տապակում ենք գետնանուշը չոր տապակի մեջ, ապա կեղևազրկում այն:
- Լցնում ենք մնացած շաքարավազը տապակի մեջ, դնում թույլ կրակի վրա և հալեցնում: Ստացված կարամելը լցնում ենք կաթային զանգվածի մեջ և եփում 1 ժամ, ապա ավելացնում ենք կարագն ու խառնում:
- Եփած զանգվածը լցնում ենք պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ, ավելացնում ենք տապակած գետնանուշը և տեղափոխում սառնարան 3 ժամով:
- Եվ մեր շերբեթը պատրաստ է:
Ցանկության դեպքում շերբեթով կոնֆետները կարելի է փաթաթել թափանցիկ ցելոֆանի մեջ՝ տալով նրանց իսկական կոնֆետի տեսք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk getnanushi poxaren inch kareli e ogtagorcel?
Նելլի ջան, կարող եք փոխարինել Ձեր ցանկացած ընկույզով 🙂