- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Գերմանական կոնֆետ ”Եռանկյունի”
Բաղադրիչներ
- կարագ - 250 գր
- շաքարավազ - 250 գր
- աղ - 1պտղունց
- ձու - 7 հատ
- ալյուր - 150 գր
- օսլա (крахмал) - 100 գր
- կակաո - 2 թ/գդ
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- վանիլին - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- շոկոլադ կաթնային - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու օսլան, կիտրոնի կեղևն ու վանիլինը խառնում ենք։ Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք դեղնուցները և լավ հարում։ Զանգվածները միացնում ենք իրար։ Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի սպիտակուցներն ու աղը և զգուշությամբ լցնում խմորի մեջ։
Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ կակաո ավելացնում։
- Սպիտակ խմորից 3 ճ/գդ վերցնում ենք և լցնում 26-28 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ ու տարածում։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 4 րոպե։ Հանում ենք և նույնն անում կակաոյով խմորի հետ։ Այսպես 3-ական ճաշի գդալներով թխում ենք ողջ խմորը։
- Խմորները հաջորդականությամբ շարում ենք իրար վրա և հովացնում։ Այս ամենից հետո զգուշությամբ եռանկյունաձև կտրում ենք։
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։ Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադներ։ Սև շոկոլադով ծածկում ենք կոնֆետներն, իսկ կաթնայինով՝ ձևավորում։
- Կախված ձևամանի մեծությունից, ստացվում է 40-60 կոնֆետ։
- Վայելում ենք։
Պատրաստեցինք համեղ կոնֆետ ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev cez hargeli shef xoharar isk krem chenk ksun sherteri vra?
Բարև Ձեզ, ոչ, շերերի վրա կրեմ չենք քսում 🙂
Իսկ շերտերը առանց կրեմի չեն առանձնանում?
Սիրելի Ռուզաննա, ինչպես գիտեք, մենք միշտ խորհուրդ ենք տալիս բիսկվիթը կտրել հով վիճակում, նույնիսկ առնվազն 12 ժամ անց: Սակայն այս դեպքում ճիշտ հակառակն է: Եթե տաք վիճակում կտրեք, անմիջապես վերադասավորեք և մի փոքր սեղմեք, ապա չեն առանձնանա 🙂