- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Գերմանական պիրոգ ”Կուխեն”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- յոգուրտ դասական - 200 մլ
- բուսայուղ - 50 մլ
- նուշ - 50 գր
- շոկոլադ սև - 2 ճ/գդ
- շաքարի փոշի - 170 գր
- թխվածքաբլիթ - 100 գր
- կակաո - 2 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 15 գր
- Շոկոլադե կրեմի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- կարագ - 50 գր
- կաթ - 100 մլ
- Ձևավորման կրեմի համար՝
- պուդինգ - 37 գր (վանիլային)
- կաթ - 300 մլ
- Ինչպես նաև՝
- կոկոսի քերուկ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Նուշը (կարող ենք ընկույզով փոխարինել) կտրատում ենք, թխվածքաբլիթն՝ աղում:
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար (կարող ենք սկզբում չոր բաղադրիչները խառնել, այնուհետև՝ ջրիկները): Այս ամենից հետո հարիչով լավ հարում ենք:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ: Եթե ուզում ենք, որ այն բարակ լինի, ապա 24 X 30 չափի ձևաման ենք վերցնում, իսկ եթե հաստ՝ 24 X 24 չափի: 30 րոպեով դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում:
- Քանի դեռ շերտը թխվում է, պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Շոկոլադը, սերուցքն ու կարագը խառնում ենք իրար և հալեցնում միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա:
- Շերտը ջեռոցից հանում ենք, վրան ատամի փայտիկով անցքեր անում և 100 մլ կաթով այն փափկեցնում:
Այժմ տաք կրեմը լցնում ենք շերտի վրա:
- Կրեմը հարթեցնում ենք և թողնում ենք սառչի:
- Այդ ընթացքում պատրաստում ենք ձևավորման համար նախատեսված կրեմը: Պուդինգն ու 300 մլ կաթը խառնում ենք իրար և 2 րոպեով դնում միկրոալիքային վառարանի մեջ: Հանում ենք, խառնում և նորից՝ 2-3 անգամ կրկնում այդ գործընթացը:
Թողնում ենք, որ կրեմը սառչի, այնուհետև սկսում ենք հարիչով հարել (եթե ուզում ենք կրեմը քաղցր լինի, ապա միկրոալիքային վառարանը դնելուց առաջ շաքարավազ ենք ավելացնում):
- Պատրաստի կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և ձևավորում տորթը: Տորթի կողքերը պատում ենք կրեմով, այնուհետև կոկոսի քերուկ ցանում:
Բարի ախորժակ:
Այսպիսով, ստացանք շատ համեղ շոկոլադե պիրոգ , որը մատուցոմ ենք 1 բաժակ տաք թեյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: