

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15-20 minutes
Գինով սոուս ՛՛Beurre rouge՛՛ մսի համար
Բաղադրիչներ
- գինի կարմիր - 150 մլ
- արգանակ հավի մսի - 50 մլ
- ուրց - 1/2 թ/գդ (չոր)
- սունկ շամպինիոն - 3-4 հատ (միջին չափի)
- սոխ - 1 հատ
- կարագ - 130 գր (սառը)
- աղ - ըստ ճաշակի
- շաքարավազ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Այս սոուսը պատրաստվում է դասական «Beurre blanche» սոււսի նման, միայն թե «Beurre blanche»-ը պատրաստվում է սպիտակ գինու քացախով, իսկ ՛՛Beurre rouge՛-ը` կարմիրով։ Սոուսը շատ հարմար է թե մսի, թե թռչնամսի, և թե ձկան համար։
Կաթսայի մեջ ենք լցնում գինին և արգանակը, ուրցը, խոշոր խորանարդիկներով կտրատած սոխը և 4-6 մասի կիսած շամպինիոնները։
- Դնում ենք կրակի վրա և եփում ենք այնքան մինչև զանգվածի 1/4 մասը մնա։ Այնուհետև քամում ենք, հեղուկը լցնում կաթսայի մեջ և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա, խառնիչով ակտիվորեն խառնելով, ավելացնում ենք կարագի կտորները (հատ առ հատ ենք ավելացնում)։
- Ըստ ճաշակի աղ և շաքարավազ ենք ավելացնում։
Մատուցում ենք։
Այսպիսի սոուս պատրաստում են նաև ջրով, պորտվեյնով, ձկան արգանակով և տարատեսակ բուրավետիչներով։ Այստեղ ամենակարևորը լավ եփված կարմիր գինին և քացախն են 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: