

Ամանորյա գլազուրապատ թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 1 տուփ
- ալյուր - 2-3 բաժակ
- շաքարավազ - ½ բաժակ
- ձվի դեղնուց - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ կիտրոնի - ¼ թ/գ
- Գլազուրի համար`
- ձու - 1 հատ
- շաքարի փոշի - 150 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, փխրեցուցիչն ու կիտրոնի աղը զգուշորեն խառնում ենք: Ստացված խառնուրդին ավելացնում ենք ձվի դեղնուցներն ու կարագի փոքրիկ կտորները:
- Այնուհետև ձեռքերով տրորում ենք` փորձելով ստանալ միասեռ զանգված, որից ստանում ենք երկու խմորագունդ:
- Խմորը 1-2 ժամ պահում ենք սառնարանում, ապա հանում ու բացում ենք մոտ 1 սմ հաստությամբ խմորաշերտ:
- Ֆորմաների օգնությամբ ստանում ենք գեղեցիկ ֆիգուրներ` աստղիկներ, եղևնիներ, տնակներ, մարդուկներ, ձյունիկներ: Թխվածքաբլիթները դասավորում ենք յուղաթղթապատ ու բուսայուղապատ ձևամանի մեջ ու 15 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Երբ թխվածքաբլիթները պատրաստ են լինում, թողնում ենք, որ սառչեն, ապա զարդարում ենք այսինգով, որի պատրաստմանը կարող եք ծանոթանալ այստեղ: Թխվածքաբլիթները զարդարում ենք ըստ ցանկության:
Տոնական համեղ ու անչափ գեղեցիկ թխվածքաբլիթներ ամանորյա սեղանների համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
մեկ տուփ կարագը քանի՞ գրամ է