

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Գլազուր “MARSHMALLOW FLUFF”
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ինվերտային օշարակ - 150 մլ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարի փոշի - 120 գր
- վանիլին - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հարիչի բաժակի մեջ ենք լցնում ձվի սպիտակուցը, ինվերտային օշարակը և աղը:
- Բարձր արագության տակ հարում ենք մինչ ստանանք մերենգայանման զանգված: Ավելացնում ենք մաղով անցկացրած շաքարի փոշին և հարիչով հարում ենք: Վերջում լցնում ենք վանիլինը և կրկին խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Պատրաստ է:
Նշենք, որ տվյալ բաղադրիչներից 700 մլ գլազուր է ստացվում, որը կարելի է օգտագործել անմիջապես, բայց կարող ենք նաև լցնել ապակյա տարայի մեջ և մինչև 1 շաբաթ պահել սառնարանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
inch e nshanakum invertayin osharak
Բարև Ձեզ Կարինե ջան: Ահա այստեղ կարող եք կարդալ ինվերտային օշարակի մասին՝ http://www.cooks.am/ingredients/ինվերտային-օշարակ/
Իսկ այստեղ կարող եք ծանոթանալ պատրաստման եղանակին՝
http://www.cooks.am/%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF…/
torter@ karoxenq zardarel ays glazurov?torti vra choranum e?
Լիլիթ ջան, առհասարակ ”MARSHMALLOW FLUFF”-ը բեզեանման զանգված է, սակայն, եթե սպիտակուցն ավելի երկար հարեք, կարող է փոքր-ինչ պինդ ստացվել և հարմար տորթի վրա լցնելուն 🙂