

Կարտոֆիլով կարկանդակ գյուղական ձևով
Բաղադրիչներ
- ալյուր - 150 գր
- կարտոֆիլի խյուս - 150 գր
- կարագ - 80 գր
- հավի փափկամիս - 500 գր
- սոխ - 1 գլուխ
- սունկ շամպինիոն - 100 գր
- մաղադանոս - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը նախապես եփում ու պատառաքաղով տրորում ենք, ավելացնում ենք ալյուրը, աղն ու փափկած կարագը։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք, ապա լցնում ենք ձևամանի մեջ ու հավասարապես տարածում։
- Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Առանձին տապակում ենք նաև սոխն ու շամպինիոնը։ Ապա ավելացնում ենք կանաչին, համեմում ու լավ խառնում ենք։
- Միջուկը լցնում ենք խմորի վրա ու 40 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Կարտոֆիլային կարկանդակը գյուղական ձևով պատրաստ է։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: