- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10-15 minutes
Գրոգ սև թեյով
Բաղադրիչներ
- թեյ սև - թեյ 1 թ/գդ (տերևավոր)
- ջուր - 350 մլ
- դարչին - 1 հատ (ձողիկ)
- աստղային անիսոն - 2 հատ
- մեխակ - 8 հատ
- ռոմ - 200 մլ
- շաքարավազ - ըստ ճաշակի
- հյութ կիտրոնի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 2:
Այս թեյի գլխավոր բաղադրիչը մուգ ռոմն է, բայց համեմում ենք մեխակով, դարչինով և անիսոնով։ Ըստ ճաշակի կարող ենք կիտրոն ավելացնել։
Թեյն ու մնացած համեմունքները դնում ենք կաթսայի մեջ և վրան եռացրած ջուր ենք լցնում։ 10-15 րոպե թրմում ենք և քամում։ Եթե ցանկանում ենք, ավելի խտացված համ և բույր ստանալ, թեյի բաղադրիչները թողնում ենք մեջը։
Կաթսան դնում ենք կրակի վրա, եռման աստիճանի ենք հասցնում, ավելացնում ենք ռոմն ու կրակի տակն անջատում ենք։ Ըստ ճաշակի շաքարավազ և կիտրոնահյութ ենք ավելացնում։ Սովորաբար, մեկ չափաբաժնի համար 3 թ/գդ շաքարավազն ու 1/4 կիտրոնը բավական է։
Մատուցում ենք տաք վիճակում։
Ի դեպ, գրոգի մեջ սև թեյ օգտագործելը պարտադիր չէ, կարող եք սովորական եռացրած ջուր լցնել, բայց թեյով, իհարկե, ավելի համեղ է ստացվում։ Հաճելի թեյախմություն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: