- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Դասական բիսկվիթ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։
Հարիչով սպիտակուցներն ամենացածր արագության տակ հարում ենք։ Դանդաղ, գդալ առ գդալ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։ Հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։
- Երբ սպիտակուցային զանգվածը սպիտակի և խտանա, շարունակելով հարելը, գդալ առ գդալ կավելացնենք դեղնուցները։
- Ալյուրը մաղում ենք, hարիչն անջատում ենք և ալյուրը աստիճանաբար լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ` գդալով զգուշորեն վերից-վար շարժումներով խառնելով։
- Ձևամանի հատակին կլոր յուղաթուղթ ենք դնում և խմորը տեղափոխում ենք ձևամանի մեջ (21-23 սմ ձևամանը շատ հարմար է)։ Կողքերին յուղաթուղթ չենք դնում։
- Բիսկվիթը 20-25 րոպեով տեղափոխում ենք մինչև 190-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Բիսկվիթը թխելու ընթացքում կարևոր է ջեռոցի դուռը չբացել, այլապես խմորը կնստի։ Երբ բիսկվիթն արդեն պատրաստ է, ձևամանից հանում ենք և բիսկվիթը զգուշորեն շրջում ափսեի վրա, յուղաթուղթը հանում ենք և մեկ այլ ամանի օգնությամբ հետ շրջում։ Թողնում ենք սառչի։
- Նշված բաղադրիչներով, եթե 21 սմ տրամագծով ձևամանի մեջ թխենք,կարող ենք հեշտությամբ բիսկվիթը 3 շերտի կիսել։
Հետևելով այս բոլոր խորհուրդներին, բարձր և շատ օդեղեն բիսկվիթ կստանաք, որը կարող եք որպես հիմք օգտագործել` տորթերի և աղանդերների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ET CHISHTA VOR UKSUS ES AVELACNEM XMOREXENY CHI KOTRVUM?
Սիրելի Լուսիա, խնդրում ենք պարզաբանել, ինչ նկատի ունեք, ասելով “կոտրվել”
hetaqrqir e
knereq eli ete sa pxndzi mej txenq mejy ktxvi?????????
Այո, կլինի, եթե վերցնեք փոքր տրամագծով կաթսա, և եփեք շատ մարմանդ կրակի վրա:
Dexnucner@ arandzin harichov harenq nor avelacnen?
Մելանյա ջան, դեղնուցներն առանձին հարեք և գդալ-գդալ ավելացրեք սպիտակուցային զանգվածին 🙂
Aseq xndrum em 28 sm tramagcov dzevamani hamar inch qanakutyamb ogtagorcel baxadrichnery
Բարև Ձեզ, 210 գր ալյուր, 200 գր շաքարավազ, 6 ձու 🙂
Shnorhakalutyun anpayman kporcem
Բարև ձեզ հարգելի շեֆ խոհարար ինձ շատ է դուր գալիս ձեր բոլոր բաղադրատոմսերը և ուզում եմ բոլորը փորձել,բայց խնդրում եմ օգնեք մի հարցում: Ինչպես կարելի է բաղադրիչները չափել եթե համապատասխան կշեռք չունեմ ձեռքի տակ, հնարավոր չէ գոնե բաժակով գրել բաղադրատոմսը: Օրինակ 180գ շաքարավազը մոտավորապես 2 բաժակ կարող է լինել??? Նախապես շաաատ շնորհակալություն:
Բարև Ձեզ: Շնորհակալ ենք մեր աշխատանքը բարձր գնահատելու համար: Ահա այս աղյուսակը Ձեզ շատ կօգնի՝
http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B7%D5%BC%D5%AB-%D6%87-%D5%AE%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF/
isk dexnucner@ naxapes harel nor avelacnel spitakucin
Բարև Ձեզ, այո, նախօրոք պետք է դեղնուցները հարել 🙂
Բարև Ձեզ։Նախորոք կաթսան որոշակի աստիճան տաքացնել պետք է թե սառը կաթսայի տակ թուղթը դնել։
Բարև Ձեզ, սիրելի Ռուզաննա: Յուղաթուղթը դնում ենք ձևամանի մեջ առանց նախօրոք տաքացնելու: 🙂
BAREV CEZ MI HARC XMORI MECH SARN CHUR.?EV SUBER BISKVIT ALYUR VOR OGTAGORCUM EN BISKVIT MECH DA INCH AZDECUTYUN UNI XMORI HAMAR BARCRANALU HAMAR E TE ERKAR JAMANAK VORAKN PAHPANVELU HAMAR E