- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Դասական լազանյա
Բաղադրիչներ
- լազանյայի շերտեր - 1 տուփ
- պանիր - 500 գր (կիսապինդ)
- Բոլոնյեզ սոուսի համար՝
- միս տավարի (աղացած) - 700-900 գր
- սոխ - 1 գլուխ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- լոլիկ - 1-2 հատ
- մեխակ - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- բահար - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- Բեշամել սոուսի համար՝
- կաթ - 8 բաժակ
- կարագ - 100 գր
- ալյուր - 4 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բոլոնյեզ սոուսը։ Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք , ավելացնում ենք կտրատած սոխը, տապակում ենք մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք խճողակը, խառնում ենք. եթե խճողակը արդեն գույնը փոխել է, ավելացնում ենք համեմունքները, լոլիկի մածուկն ու լոլիկները և 5-10 րոպե եփում ենք։ Այնուհետև մի քիչ ջուր ենք ավելացնում և ևս 5-10 րոպե եփում ենք։ Սոուսը պետք է ջրիկ լինի, որպեսզի ներծծվի լազանյայի շերտերի մեջ։
- Պատրաստում ենք բեշամել սոուսը։ Կաթը տաքացնում ենք։ Հաստ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնելով եփում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք կաթի կեսը, լավ խառնում ենք, ավելացնում ենք համեմունքները և եփում ենք մինչև թանձրանա։ Ավելացնում ենք մնացած կաթը, կրկին խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Սկսում ենք լազանյան դասավորել։ Ուղղանկյունաձև ձևամանի մեջ մի քիչ բեշամել սոուս ենք լցնում, վրան լազանյայի չոր շերտերն ենք դնում, վրան ենք լցնում բոլոնյեզ սոուսը, քերած պանիրը և կրկին բեշամել սոուսը։ Այս գործընթացը 3-4 անգամ կրկնում ենք։ Վերևամասում առատորեն բեշամել սոուս ենք լցնում և քերած պանիր ցանում։
- Լազանյան թխում ենք մոտ 30 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Պատրաստի լազանյան 15-20 րոպե սառեցնում ենք, այնուհետև կտրում ենք և մատուցում։
Շատ համեղ դասական դասական լազանյա , որը կարելի է մատուցել թեթև բանջարեղենային աղցանի կամ թարմ կանաչեղենի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: