- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35-45 minutes
- Cook Time: 60-80 minutes
Դարչինով կեքս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դարչինով կեքսը խմորիչով հաց է, որը հաճախ քաղցր է լինում, բայց լինում ենք նաև ոչ քաղցր տարբերակները: Համի տեսանկյունից այս հացը դարչինով բուլկիներ է հիշեցնում: Այս հացը սկսել են Ամերիկայում արտադրել՝ դեռևս 50-ականներին:
Կաթը թեթևակի տաքացնում ենք (մոտավոր մինչև 40 աստիճան): Ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը և կտրատած կարագը: Խառնում ենք մինչև լուծվեն: Ալյուրը անցկացնում ենք մաղով և խմորիչի ու աղի հետ խառնում ենք: Այնուհետև ալյուրով խառնուրդը մաս առ մաս ավելացնում ենք կաթի մեջ՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով:
- Խմորը ամանից հանում ենք, դնում սեղանի վրա և սկսում հունցել: Փափուկ ոչ խիտ խմոր ենք ստանում: Խմորը դնում ենք ամանի մեջ և տաք տեղ ենք տեղափոխում (կարող ենք խմորը տաք ջրով լի կաթսայի վրա դնել և կափարիչով կամ սննդային փաթեթով ծածկել):
- 1-2 ժամ թողնում ենք՝ մինչև խմորը մոտ 2 անգամ ավելանա:
- Կարագը հալեցնում ենք:
- Շաքարավազը դարչնի հետ խառնում ենք:
- Ձևամանը նախապատրաստում ենք: Լավ կլինի այնպիսի ձևաման վերցնել, որի մեջտեղում անցք լինի, այդպես հացն ավելի լավ կթխվի: Եթե այդպիսի ձևաման չկա, կարող ենք սովորական կլոր ձևամանի մեջտեղում պահածոյացված եգիպտացորենի կամ ոլոռի դատարկ տուփ դնել: Ձևամանը յուղով պատում ենք և վրան դարչինով ու շաքարավազով զանգվածն ենք ցանում:
- Խմորից ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում:
- Գնդիկներից մի մասի մեջ կարելի է շոկոլադ դնել, մյուսի մեջ՝ չամիչ, իսկ մնացածը կարելի է դատարկ թողնել:
- Պատրաստված գնդիկները թաթախում ենք հալեցրած կարագի մեջ:
- Այնուհետև թաթախում ենք դարչինով և շաքարավազով խառնուրդի մեջ:
- Այնուհետև գնդիկները շարում ենք ձևամանի մեջ՝ բայց ոչ խիտ:
- Խմորը ևս 30-40 րոպե թողնում ենք, որպեսզի այն մի քիչ էլ բարձրանա: Այնուհետև ձևամանը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-40 րոպե թխում ենք: Պատրաստ է:
Ի դեպ, այսպիսի կեքս կարելի է մատուցել թեյի կամ սուրճի հետ: Ամերիկայում այս կեքսերը կապկի հաց են կոչում, ըստ երևույթին այն բանի համար, որ այն ձեռքով են պոկում և ուտում, կամ էլ հնարավոր է, այն ինչ-որ ծառի է նման, որը կապիկները սիրում են 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: