- Yield: Անմիջապես
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 20 minutes
Դարչինով պահքային բուլկիներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 600 գր
- շաքարավազ - 2 ճ/գ
- խմորիչ (չոր ) - 9 գր
- աղ - 1 պտղունց
- ջուր - 1 բաժակ
- դարչին՝ աղացած - 1 թ/գ
- Միջուկի համար՝
- շաքարավազ - 1 բաժակ
- դարչին՝ աղացած - 0,5 բաժակ
- ջուր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թթխմորը, որի համար խմորիչը լցնում ենք տաք ջրով լի կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք ու 20 րոպե թողնում, որ հանգստանա։ Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը, աղն ու դարչինը։
- Պետք է ստացվի փափուկ ու ձեռքերին չկպչող խմոր։
- Խմորը վերածում ենք ոչ շատ մեծ գնդերի, որոնցից յուրաքանչյուրը բացում ենք՝ ստանալով նուրբ խմորաշերտեր։
- 1 բաժակ շաքարավազն ու 0,5 բաժակ դարչինը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք մի քիչ ջուր։ Միջուկը պետք է լինի պինդ ու կրեմանման։ Միջուկը լցնում ենք խմորաշերտի վրա ու տարածում, որից հետո վրան շաղ ենք տալիս դարչինն ու շաքարավազը։
- Այնուհետև զգուշորեն վերածում ենք ռուլետի։
- Ռուլետը փաթաթում ենք խխունջի նման։
- Ստացվում են ահա այսպիսի բուլկիներ։ Խմորի ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի եփվելու ընթացքում դարչինն ու շաքարավազը դուրս չգան։
- Ձևամանը պատում ենք պերգամենտով, բուլկիները դնում ենք մեջն ու ծածկում սրբիչով՝ թողնելով 30-40 րոպե, որպեսզի հանգստանան։ Բուլկիներին վարդագույն երանգ հաղորդելու համար պատում ենք ջրի ու մեղրի խառնուրդով, ապա 20 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ստացվում ենք համեղ ու անուշաբույր բուլկիներ։
Վայելում ենք թեյի հետ։
Բարի թեյախմություն։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Jur@ karox enq poxarinel katov ?
Կարող եք, սիրելի Մանե, բայց այդ դեպքում այն պահքային չի լինի։ ։)