- Yield: 1 շաբաթ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Դդմիկի պահածո ռուլետների տեսքով
Քայլերի հաջորդականություն
- Լվանում ենք երկարավուն դդմիկները, կտրում պտղակոթերն ու կեղևից մի փոքր հատված (դդմիկները բարակ շերտերով կտրելու համար հարկավոր է հատուկ դանակ, սակայն կարելի է օգտագործել նաև կաղամբը կտրատելու դանակը):
- Դդմիկները կտրում ենք բարակ շերտերով և փաթելով շարում ստերիլացված 4 բանկաների մեջ:
- Յուրաքանչյուր բանկայի (0.5 լիտրանոց) մեջ լցնում ենք 1-ական ճ/գդ քացախ ու վրան եռման ջուր ավելացնում:
- Այս ամենից հետո բանկաները ծածկում ենք եռացրած կափարիչներով: Կաթսայի մեջ լցնում ենք տաք ջուր, տակը ցանց կամ սրբիչ դնում (ջրի ջերմաստիճանը կախված է բանկաների պարունակության ջերմաստիճանից): Կափարիչով ծածկած բանկաները խնամքով դնում ենք կաթսայի մեջ, կաթսան դնում սալօջախին ու տաքացնում մինչ հասնի եռման ջերմաստիճանի:
7 րոպե եռացնելուց հետո բանկաները հանում ենք, և կափարիչները հերմետիկ փակում: Բանկաները փաթաթսծ թողնում ենք այնքան, մինչև լավ սառչեն:
- Ահա և վերջ:
Դդմիկի պահածո պատրաստելը շատ հարմար է հատկապես նրանց համար, ովքեր սիրում են դդմիկով ռուլետներ պատրաստել ու դրանք լցոնել պանրով, սխտորով, կորեական գազարով և այլ հետաքրքիր լցոններով: Ձմռանը մնում է միայն դդմիկները թաթախել ալյուրի ու ձվի մեջ և տապակել, իսկ սառեցնելուց հետո՝ փաթաթել ցանկացած լցոնով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: