- Yield: անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Դդմիկով խավիար
Բաղադրիչներ
- դդմիկ - 3 հատ
- լոլիկ - 1 հատ
- գազար - 2
- պղպեղ բուլղարական - 1 հատ
- սոխ - 1 հատ
- սխտոր - 2 ատամիկ
- ռեհան - 1/2 փունջ
- համեմ - 1/2 փունջ
- ձիթապտղի յուղ - տապակելու համար
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները:
- Դդմիկներն ազատում ենք կեղևից ու սերմերից, կտրտում մանր խորանարդիկներով ու 6-7 րոպե տապակում կարագի մեջ՝ անընդհատ խառնելով:
- Նախապատրաստում ենք մնացած բանջարեղենը: Պղպեղը, լոլիկը, գազարը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով:
- Սոխը լցնում ենք հաստ պատերով կաթսայի մեջ ու տապակում 5 րոպե: Հետո ավելացնում ենք մնացած բանջարեղենն ու շոգեխաշում՝ պարբերաբար խառնելով: Ավելացնում ենկտրտած կանաչին ու մանրացված սխտորը:
- Ավելացնում ենք տապակած խավիարը, խառնում, աղ անում ու շոգեխաշում 7-8 րոպե: Ստացված խառնուրդը մանրացնում ենք բլենդերի կամ մսաղացի օգնությամբ:
- Խավիարը լցնում ենք ստերիլ բանկաների մեջ ու անմիջապես մատուցում կամ պահածոյացնում ձմռան համար:
Սմբուկով խավիարը մանկության համն է հիշեցնում: Ստացվում է նուրբ, բուրավետ ու համեղ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: