- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-50 minutes
Դդմիկով, մսով և պանրով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- դդմիկ - 700 գր
- պանիր հալված - 200 գր
- հավի փափկամիս - 200 գր
- կարտոֆիլ - 200 գր
- սոխ - 150 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկով բանջարեղենային թեթև ապուր, որը շատ հեշտ և արագ է պատրաստվում: Այս ապուրի մեջ նաև խաշած կարտոֆիլ և հավի փակամիս կա: Դդմի համը գրեթե չի զգացվում: Մոտավորապես 4 չափաբաժին է ստացվում: Հավի փափկամիսը լցնում ենք կաթսայի մեջ, վրան մոտ 1 լ ջուր ենք լցնում, աղ և պղպեղ անում և հասցնում եռման աստիճանի:
- Դդմիկը ցանկացած մեծության կտրատում ենք:
- Կարտոֆիլը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում:
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում:
- Եթե կաթսայի ջուրը եռում է, ավելացնում ենք կարտոֆիլը և 20 րոպե եփում ենք մինչև կարտոֆիլը փափկի, իսկ հավի փափկամիսը եփվի:
- Փափկամիսն ու կարտոֆիլի կտորները ծակոտկեն գդալով հանում ենք, դնում ամանի մեջ և ծածկում, որպեսզի տաք մնան: Սոխը լցնում ենք արգանակի մեջ:
- Ավելացնում ենք դդմիկները և հասցնում ենք եռման աստիճանի:
- Մոտ 20 րոպե եփում ենք՝ մինչև դդմիկները փափկեն:
- Այնուհետև պատրաստված զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ (նախապես 2-3 բաժակ արգանակ ենք առանձնացնում, որպեսզի ապուրը թանձր լինի) և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Այնուհետև զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք հալած պանիրը (եթե պանրիկներ են, նախապես կտրատում ենք), խառնում ենք և այնքան ենք տաքացնում, մինչև պանիրը հալչի:
- Խաշած կարտոֆիլը լցնում ենք կաթսայի մեջ: Այնուհետև ավելացնում ենք խորանարդաձև կտրատած հավի փափկամիսը (խաշած):
- Ահա և վերջ:
Ի դեպ, պանրով կրեմ-ապուր կարող եք մատուցել չորահացով կամ խաշած ձվով: Լավ կլինի ապուրը գոլ վիճակում մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: