Դդմիկով նագեթսներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկը բաժանում ենք երկարավուն կտորների և համեմում ենք աղով։
- Ձուն պատառաքաղով հարում ենք, պաքսիմատը խառնում ենք մանր քերիչով անցկացրած պանրի հետ։ Դդմիկները թաթախում ենք ալյուրի մեջ։
- Այնուհետև թաթախում ենք ձվի մեջ։
- Թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Նույն ձևով պատրաստում ենք մյուսները։
- Տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Պատրաստ լինելուց հետո դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։
Մատուցում ենք տաք վիճակում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: