

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Դդմիկով նախուտեստ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկները կեղևազատում ենք և առավելագույնը 1 սմ բարակ շերտերով կտրատում։ Բարակ շերտերով ենք կտրատում, որպեսզի շուտ տապակվեն։
- Աղ և պղպեղ ենք անում, կարող ենք նաև մի քանի պճեղ սխտոր ճզմել, լավ խառնում ենք։
- Ձվերն ու աղը մեկ այլ ամանի մեջ ենք լցնում և տրորում, ավելացնում ենք 0,5 բաժակ կեֆիրը (եթե կեֆիր չկա, կարող ենք խառնուրդը ջրով, գարեջրով կամ կաթով պատրաստել)։ Ավելացնում ենք ալյուրը (պետք է այնքան ալյուր լցնել, որ ըմպելի յոգուրտի կազմության լինի)։
- Կտրատած դդմիկները սկզբում ալյուրի մեջ ենք թաթախում, այնուհետև պատրաստված խառնուրդի: Լցնում ենք բուսայուղապատ թավայի մեջ և 2 կողմից տապակում։ Եթե խառնուրդն ընթացքում թանձրանում է, ապա կարող ենք դդմիկների արտազատած հյութով ջրիկացնել, կամ կեֆիր ավելացնել։ Եթե վերջում խառնուրդն ավելանա, ապա կարող ենք առանձին տապակել դրանք։
- Այս նախուտեստի համար կարող ենք թթվասերային սոուս պատրաստել. մաղադանոսը, սամիթը և մի քիչ ռեհանը կտրատում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորն ու աղը, խառնում ենք։ Վրան թթվասեր ենք լցնում և սոուսը պատրաստ է։
- Բարի ախորժակ:
Այսպիսով, դդմիկով նախուտեստի վրա ենք լցնում թթվասերային սոուսն ու վայելում գերագույն հաճույք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: