

Դդմիկով ու մսով բլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկները խոշոր քերիչով անցկացնում ու համեմում ենք աղով։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթսայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխը մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք միսն ու եփում ենք՝ ընթացքում խառնելով։ Այնուհետև համեմում ենք աղով ու պղպեղով և 10-15 րոպե կաթսայի կափարիչը փակած շոգեխաշում ենք։
- Պատրաստում ենք խմորը, որի համար դդմիկի ձեռքերով քամում ու ազատում ենք հյութից։ Ավելացնում ենք ձուն, թթվասերը, աղը, պղպեղը, սոդան ու համեմունքները։
- Ստացված խառնուրդը լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք՝ ստանալով ոչ պինդ զանգված։
- Բլիթները տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Միսը լցնում ենք վրան։
- Անմիջապես մյուս կողմը ծալում ենք ու ստանում գեղեցիկ կիսալուսնաձև բլիթ։
- Այնուհետև տապակը կափարիչով ծածկում ու բլիթները մոտ 3 րոպե երկու կողմից տապակում ենք։
- Մատուցում ենք տաք վիճակում։
Դդմիկով բլիթները շատ հյութեղ են, փափուկ ու նրբահամ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: