

Դդմիկ կորեական ձևով ձմռան համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկը լվանում, մաքրում, ապա քերիչով անցկացնում ենք կորեական գազարի նման։
- Այնուհետև լվանում ենք գազարը, մաքրում և կրկին քերիչով անցկացնում ենք։
- Պղպեղը լվանում ենք, հեռացնում ենք սերմերն ու բարակ տաշեղներով կտրատում ենք։
- Սխտորը մաքրում ենք մանր քերիչով անցկացնում ենք կամ ճզմում։
- Բանջարեղենը, սխտորն ու համեմունքները խառնում ու 5 ժամ պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք մարինադը, որի համար քացախը, շաքարավազն ու աղը խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու կրկին խառնում ենք։
- Մարինադը լցնում ենք բանջարեղենի վրա ու խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ ու կրակի վրա ստերիլիզացնում ենք։ Եթե լցնում ենք 1 լ բանկաների մեջ, ապա ստերիլիզացնում ենք 25-30 րոպե, իսկ եթե 0,5 լ բանկաների մեջ՝ 15-20 րոպե։ Այնուհետև բանկաները փակում ենք։
- Համեղ աղցանը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: