- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 05 րոպե
Դդումով ամերիկյան պիրոգ
Բաղադրիչներ
- դդում - 1 կգ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- աղ - 0,5 թ/գդ
- դարչին - 2 ճ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - ¼ թ/գդ
- մեխակ - ¼ թ/գդ
- հիլ(кардамон) - ¼ թ/գդ
- կիտրոն - ½ թ/գդ (կեղև)
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 125 գր
- աղ - 1/2 թ/գդ
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք դդումով խյուսը: Դդումը եփում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե: Հովացնում ենք, միջուկն առանձնացնում և խյուսի վերածում: Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, աղը և մնացած բաղադրիչները: Այնուհետև ավելացնում ենք դդումի խյուսը, ձվերը և կիտրոնի կեղևը և խառնում մինչև համասեռ զանգվածի ստացումը:
Այլ ամանի մեջ լցնում ենք մաղած ալյուրն ու աղը, այնուհետև ավելացնում կարագն ու ձուն: Խմոր ենք հունցում, գնդում, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և 30-50 րոպեով տեղափոխում սառնարան:
- Խմորը յուղաթղթի վրա զգուշությամբ գրտնակում ենք, տեղափոխում բուսայուղապատ ձևամանի մեջ և լավ սեղմում: Ավելորդ հատվածները կտրատում ենք, վրան յուղաթուղթ փռում, ծանրություն դնում և թխում նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
15 րոպե անց ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք, լցնում միջուկն ու թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-55 րոպե:
- Պատրաստ լինելուց հետո պիրոգը 2 ժամով հանգիստ ենք թողնում, այնուհետև զարդարում ըստ ճաշակի և մատուցում:
Այս անգամ Ձեզ ներկայացրեցինք դդումով պիրոգ պատրաստելու ամերիկյան տարբերակը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: