- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Դդումով բուլկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդումը կեղևազրկում ենք, մանր կտորների բաժանում և կարագով տապակում: 3-4 րոպե անց ցանում ենք շաքարավազն ու կրկին դդումը տապակում:
- Խմորիչը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, ավելացնում աղն ու շաքարավազը: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, հալեցրած կարագն ու 1 ճ/գդ ալյուրը: Խառնում ենք և արագ խմոր հունցում:
Երկու զանգվածքները միացնում ենք, ալյուր ավելացնում և լավ խառնում:
- Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում մի քիչ հանգստանա:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթը, ձվերը, կարագը, դդումը, շաքարավազը և լավ խառնում ենք:
Զանգվածը կամաց կամաց լցնում ենք խմորի մեջ, խառնում և ըստ անհաժեշտության ալյուր լցնում: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում ենք մի քիչ հանգստանա:
- Խմորը մանր կտորների ենք բաժանում:
- Այնուհետև ձեռքերով գնդում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Վրան հարած ձու ենք քսում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Պատրաստում ենք համեղ բուլկի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex e stacvel,uxaki mi qich mej@ lav chi txvel
Բարև Ձեզ, խնդիրը հնարավոր է՝ ջեռոցի մեջ է, իսկ որքա՞ն էր ջերմասիճանը:
Isk xmorichi,jri ,pesoki het inchqan alyur enq lcnum,miay mek gdal?
Բարև Ձեզ, այո 1 ճ/գդ ալյուր է անհրաժեշտ 🙂
Inchqan petqe hangstana,minchev xmor@ krknapatkvi?
Բարև Ձեզ, պետք է թողնել 1 ժամ, որպեսզի խմորը հանգստանա 🙂
Barev dzez hargeli xoharar es sovorakan chamichov bulki em patrastum lab chi urchum jam u kes toxelem xmory hangstana kaseq,inchpes anem vor lav lini
Բարև Ձեզ, Մարիամ ջան, խնդիրը հնարավոր է ալյուրի մեջ է: