- Yield: Անմիջապես
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 35-40 minutes
Դդումով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- դդում - տանձանման 650-700 գր (մաքրած վիճակում 500 գր)
- սոխ - 100 գր
- կարագ - 1 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ
- սխտոր - 1-2 պճեղ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 2 ճ/գդ յուրաքանչյուր չափաբաժնի համար
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։
- Դդումը մաքրում ենք և խոշոր կտրատում։
- Հաստ տակով կաթսայի մեջ 1 ճ/գդ կարագ ենք հալեցնում։ Ավելացնում ենք սոխը և մոտ 2-3 րոպե տապակում ենք մինչև այն փափկի։
- Լցնում ենք դդումը, խառնում ենք և 2-3 րոպե տապակում ենք։
- Ավելացնում ենք 400 մլ եռման ջուրը։ Լցնում ենք մշկընկույզն ու ճզմած սխտորը։ Աղ և պղպեղ ենք անում։
- Եփում ենք 15-20 րոպե, կամ էլ այնքան մինչև դդումն ամբողջությամբ փափկի։
- Բլենդերի օգնությամբ դդումը հարում ենք մինչև համասեռ դառնա։
- Տաք կրեմ-ապուրը լցնում ենք ափսեի մեջ։
- Վրան լցնում ենք սերուցքը և փայտիկով նախշ անում։ Բարի ախորժակ:
Ուտեստը մատուցում ենք տաք վիճակում, այն այդպես շատ ավելի համեղ է։ Կրեմ-ապուր , որը կարելի է մատուցել քերած պանրի, չորահացի, տապակած բեկոնի և այլ մթերքների հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: