- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 50-55 minutes
Դդումով պիրոգ ”Pumpkin Pie”
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 200 գր
- կարագ - 100 գր
- ջուր - 5-6 ճ/գդ
- աղ - 1/2 թ/գդ
- Միջուկի համար`
- դդում - (400 գր խյուս) (մոտ 500 գր մաքրած դդում)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարավազ - 150 գր
- ձու - 3 հատ
- դարչին - 1 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1/2 թ/գդ
- նարինջ - 1 հատ (կեղև)
- աղ - 1 պտղունց
- Զարդարելու համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - (հարած կամ սերուցք)
Քայլերի հաջորդականություն
- Սա ավանդական ամերիկյան պիրոգ է՝ շերտավոր խմորով, նուրբ՝ բերանում հալչող միջուկով, իսկ դդմի համն ընդհանրապես չի զգացվում: Դդմի պիրոգի համն ընդգծելու համար լավ կլինի մատուցելիս պլոմբիր կամ հարած սերուցք լցնեք վրան: Դդումը լվանում ենք և կտրատում: Ջուրը եռացնում ենք և դդումը լցնում եռացող ջրի մեջ: Մոտ 15-20 րոպե եփում ենք, կամ այնքան մինչև դդումը փափկի: Դդմի ջուրը քամում ենք, այնուհետև դդումը լցնում ենք կաթսայի մեջ և ձեռքի բլենդերով խյուսի ենք վերածում: Ամբողջությամբ սառեցնում ենք:
- Պատրաստում ենք խմորը:
Ամանի մեջ ենք լցնում ալյուրն ու աղը, ավելացնում ենք քերած կամ կտրատած կարագը (պարբերաբար խառնում ենք, որպեսզի կտորներն իրար չկպչեն): Ալյուրը կարագի հետ ձեռքերով տրորում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք սառը ջուրը և խմորը գնդում ենք, բայց չենք հունցում: 30-60 րոպեով տեղափոխում ենք սառնարանը:
- Պատրաստում ենք միջուկը:
Նարնջի կեղևը քերելով հանում ենք (առանց սպիտակ հատվածի):
- Ձվերը թեթևակի խառնիչով հարում ենք: Ավելացնում ենք դդմի խյուսը, շաքարավազը, աղը և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Այնուհետև ավելացնում ենք նարնջի կեղևն ու համեմունքները՝ դարչինը, մշկընկույզը, կոճապղպեղը: Խառնում ենք: Զանգվածը պետք է մգանա: Լցնում ենք սերուցքն ու խառնում ենք: Միջուկը պատրաստ է:
- Խմորը շրջանաձև գրտնակում ենք. գրտնակած խմորը պետք է ձևամանից մեծ լինի: Խմորը տեղափոխում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ, հավասարեցնում ենք և կողքեր ձևավորում:
- Միջուկը լցնում ենք ձևամանի մեջ, այնուհետև տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 10-15 րոպե թխում ենք: Այնուհետև ջերմաստիճանը իջեցնում ենք մինչև 170-180 աստիճան և ևս 30-40 րոպե թխում ենք: Պատրաստի պիրոգը սառեցնում ենք:
- Ահա և վերջ:
Այսպիսով, նուրբ և անուշաբույր դդումով պիրոգ, որը շատ հարմար է մատուցել պլոմբիրի կամ հարած սերուցքի հետ, կարելի է նաև ընկույզ ցանել վրան 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: