- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Դդումով և սնկով կրեմ ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդումը մաքրում ենք, սերմերը հեռացնում, խորանարդաձև կտրատում: Սոխը մանր կտրատում ենք: Սնկերը 200 մլ ջրում 30 րոպե եփում ենք:
Դդումն ու սոխը լցնում ենք թավայի մեջ, ավելացնում ձիթայուղն ու մոտ 5 րոպե թեթևակի տապակում: Եփված սնկերը ջրից հանում ենք: Սնկերի ջրի վրա գոլ ջուր ենք ավելացնում (ընդհանուր պետք է 200 մլ կազմի), բանջարեղենը լցնում ենք մեջը ու մոտ 5-7 րոպե խաշում:
- Խաշած բանջարեղենն արգանակի հետ լցնում ենք բլենդերի մեջ, աղ ավելացնում ու տրորելով խյուս դարձնում:
Սնկերը լցնում ենք թավայի մեջ և ձիթայուղով արագ տապակում:
- Ապուրը բլենդերից լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում դդմի բոված սերմերը, սնկերը, վրայից՝ թավայի միջի բուրավետ յուղը: Մատուցում ենք չորահացի հետ:
Եվ քանի որ դդումը դիետիկ ու օգտակար մթերք է, կարելի է ասել, որ գեղեցիկ կազմվածք ունենալու համար ցանկալի է դդումով և սնկով կրեմ ապուր ավելի հաճախակի ուտել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: