- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 2ժ 10 րոպե
Դդումով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- դդում - 200 գր (խյուս)
- շաքարավազ - 120 գր (90 գր դեղնուցների մեջ, 30 գր` սպիտակուցների)
- ալյուր - 160 գր
- օսլա (крахмал) - 1,5 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ձվի դեղնուց - 3 հատ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- բուսայուղ - 80 մլ
- նարինջ - 1 հատ (կեղև)
- աղ - 1 պտղունց
- Կաթնաշոռային կրեմ-սուֆլեի համար`
- կաթնաշոռ - 400 գր (ոչ յուղոտ)
- խտացրած կաթ - 360 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 180 մլ
- չիր - 250 մլ (նարնջի չիր` օշարակի մեջ
- օշարակ մրգային - 50 մլ
- ժելատին - 20 գր
- ջուր - 150 մլ
- Դդմա-նարնջային ժելեի համար`
- դդում - 200 գր
- հյութ նարինջի - 2 թ/գդ
- ժելատին - 1 ճ/գդ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- Զարդարելու համար`
- դդում - 300 գր (քաշը` մաքրած վիճակում)
- շաքարավազ - 3 ճ/գդ
- դարչին - 2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Այս թխվածքը հատկապես հարմար է պատրաստել աշնանը, երբ դդումը նոր է հասնում, բայց տարվա մյուս եղանակներին էլ է հնարավոր պատրաստել։ Շատ թեթև թխվածք է, բիսկվիթն այնքան փափուկ է, որ օշարակով փափկեցնելու կարիք չի առաջանում։ Կրեմի մեջ չրերի փոխարեն կարող ենք ընկուզեղեն կամ չամիչ ավելացնել, խտացրած կաթի փոխարեն, երբեմն կարելի է սպիտակ շոկոլադ լցնել։
Պատրաստում ենք բիսկվիթը։ Դդումը լվանում ենք, կեղևազատում, կտրատում և ջեռոցում եփում։ Այնուհետև դդումը բլենդերով խյուսի ենք վերածում։ 200 գր խյուսը բիսկվիթի համար առանձնացնում ենք։
Նարնջի կեղևը քերում ենք։
- Ձվի դեղնուցները 90 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։
- Ավելացնում ենք դդմի խյուսը, նարնջի կեղևը և բուսայուղը։ Խառնում ենք։
- Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը մաղով անցկացնում ենք և լցնում դեղնուցներով զանգվածի մեջ։ Զանգվածը թիակով զգուշորեն վերից վար շարժումներով խառնում ենք։
- Ձվի սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ հարում ենք և ընթացքում ավելացնում 30 գր շաքարավազը։ Սպիտակուցները հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք։
- Սպիտակուցներով զանգվածը 3 անգամով խառնում ենք ընդհանուր զանգվածի մեջ` յուրաքանչյուր անգամ լցնելուց` վերից վար շարժումներով խառնելով։ 20 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և առանց որևէ բան քսելու, խմորը լցնում ենք ձևամանի մեջ։ Թխում ենք մոտ 40-60 րոպե` 170 աստիճան տաքացրած ջեռոցում։ Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է։ Պատրաստի բիսկվիթը, առանց ձևամանից հանելու, շրջում ենք ցանցի վրա և սառեցնում։ Այնուհետև դանակով ձևամանի կողքերով անցնում ենք և տորթը ձևամանից հանում։ Բիսկվիթը 5-6 ժամ հանգիստ ենք թողնում (լավ կլինի այն մեկ օր առաջ պատրաստել)։
- Կաթնաշոռային կրեմ-սուֆլեն ենք պատրաստում։ Ժելատինը ջրում թրջում ենք`5-10 րոպե (կամ այնքան, որքան ցուցված է)։
- Չրերը օշարակից հանում ենք և խորանարդիկներով կտրատում։
- Կաթնաշոռն ու խտացրած կաթը բլենդերով հարում ենք։ Ավելացնում ենք 50 մլ նարնջի չրի օշարակը և կրկին բլենդերով հարում ենք: Զանգվածը հարթ տեսք է ստանում։
- Չրերը լցնում ենք կրեմի մեջ։
- Սերուցքը առանձին ամանի մեջ ենք լցնում և հարում։ Այնուհետև սերուցքը լցնում ենք կրեմի մեջ: Ժելատինը թույլ կրակի վրա ենք դնում և տաքացնում ենք մինչև այն լուծվի, այնուհետև լցնում ենք կրեմի մեջ և խառնում ենք։
- Տորթը հավաքում ենք։ Բիսկվիթը 3 մասի ենք կիսում։
- Օղակաձև ձևամանի կողքերը թուղթ ենք դնում։ Ձևամանի մեջ ենք դնում բիսկվիթի շերտը` վրան լցնելով կրեմի կեսը։ Ծածկում ենք երկրորդ շերտով և վրան լցնում կրեմի մյուս կեսը։ Այնուհետև ծածկում ենք բիսկվիթի երրորդ շերտով։ Տորթը այս վիճակում 1,5 ժամով տեղափոխում ենք սառցարանը։
- Քանի դեռ տորթը սառնարանում է, պատրաստում ենք դդմա-նարնջային ժելեն։ Նարնջի կեղևը մանր քերիչով անցկացնում ենք, իսկ հյութը քամում ենք։ Նարնջի հյութի մեջ ժելատինը թրջում ենք` 5-10 րոպե (կամ այնքան, որքան ցուցված է)։
- 200 գր դդմի խյուսը խառնում ենք շաքարի փոշու և նարնջի կեղևի հետ։ Ժելատինը թույլ կրակի վրա ենք դնում և տաքացնում ենք մինչև այն լուծվի, այնուհետև լցնում ենք խյուսի մեջ։ Տորթը սառցարանից հանում ենք, վրան լցնում ժելեն և նորից տեղափոխում սառցարանը` մինչև ամբողջությամբ պնդանա։
- Քանի դեռ ժելեն սառչում է, պատրաստում ենք դդմով դեկոր-սարդոստայնը։ Դդումը մանր քերիչով անցկացնում ենք։
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և քերած դդումը տարածում թղթի վրա, իսկ վրան շաքարավազ կամ դարչին ցանում։ Տեղափոխում ենք 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 1,5 ժամ չորացնում ենք։ Պատրաստի տորթը սառցարանից հանում ենք, դդումով յուղաթուղթը տորթի բարձրության չափով կտրում ենք և սարդոստայնը թղթից առանձնացնում։
- Սարդոստայնը կպցնում ենք տորթի կողքերով, իսկ ավելցուկներով տորթի վերևամասն ենք ձևավորում։ Կարող ենք նաև հատապտուղներով ձևավորել։
Ի դեպ, դդումով տորթ կարող են համտեսել նաև այն մարդիկ, ովքեր դիետա են պահում, քանի որ այն բացարձակ յուղոտ չէ և շատ թեթև է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ամեն ինչ հրաշալի է.կփորձենք
Հարգելի Ժաննա ջան, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂