- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Դդումով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- դդում - 650 գր (խյուս)
- ձու - 4 հատ
- բուսայուղ - 180 մլ
- կաթ - 120 մլ
- ալյուր - 2 բաժակ
- շաքարավազ - 300 գր
- դարչին - 1 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1,2 թ/գդ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- սոդա - 3/4 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Կրեմի համար`
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 550 գր
- շաքարի փոշի - 1 թ/գդ
- վանիլին - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը 300 գր շաքարավազի, համեմունքների, աղի, փխրեցուցիչի և սոդայի հետ խառնում ենք:
- Ձվերը, բուսայուղն ու կաթը մեկ այլ ամանի մեջ ենք լցնում և խառնում:
- Ավելացնում ենք դդմի խյուսն ու լավ խառնում ենք:
- Դդմի խյուսով զանգվածը խառնում ենք ալյուրով զանգվածի հետ:
- Ձևամանը պատում ենք բուսայուղով և վրան ալյուր ցանում, որից հետո լցնում ենք խմորը և 175 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 50-60 րոպե:
- Պատրաստի բիսկվիթը ջեռոցից հանում ենք, թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև օղակը հանում ենք և բիսկվիթը շրջում, որպեսզի հարթ լինի:
- Պատրաստում ենք կրեմը: Սկզբում շոկոլադն ու 50 գր սերուցքը դնում ենք գոլորշու վրա և հալեցնում: Այնուհետև թողնում ենք սենյակային ջերմաստիճանում սառչի:
- Մնացած 500 գր սերուցքը շաքարի փոշու և վանիլինի հետ հարում ենք՝ քաղցրությունն ըստ ճաշակի կարգավորելով:
- Ամբողջությամբ սառած բիսկվիթը 2 մասի ենք կիսում, շոկոլադապատում և վրան հարած սերուցք քսում:
- Ծածկում ենք երկրորդ շերտով, որի վրա նույնպես շոկոլադի բարակ շերտ ենք քսում:
- Վերևամասին ու կողքերին հարած սերուցք ենք քսում և ըստ ճաշակի ձևավորում: Տորթը մի քանի ժամով, կամ ավելի լավ է ամբողջ գիշերը սառնարանում ենք թողնում, որպեսզի ներծծվի:
- Ահա և վերջ:
Ի դեպ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ դդումով տորթի այս տարբերակներին ևս, որոնք հուսով ենք` նույնպես կհետաքրքրեն Ձեզ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: