- Yield: 1,5 ամիս անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Դեղձի լիկյոր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու շաքարավազը, ապա տեղափոխեք կրակի վրա և հասցրեք եռման վիճակի (շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի): Թողեք օշարակը սառչի:
Դեղձերը կորիզահանեք, ապա կտրատեք բարակ կիսալուսնաձև շերտերով:
- 2լ տարողությամբ բանկայի մեջ լցրեք դեղձի կորզիները և կտրատված շերտերը:
Ապա ավելացրեք կիտրոնի և նարինջի քերված կեղևները 1-ական թեյի գդալի չափով, լցրեք օղին և սառչած օշարակը: Լավ խառնեք, փակեք կափարիչով, թափահարեք բանկան և տեղափոխեք սառը և մութ տեղ 3-4 շաբաթ թրմվելու: Չմոռանաք շաբաթվա մեջ մի քանի անգամ թափահարել բանկան:
- Ստացված զանգվածը անցկացրեք կրկնակի մարլյայի կամ անձեռոցիկի միջով:
- Այնուհետև լիկյորը կրկին լցրեք բանկայի մեջ և տեղափոխեք մութ և սառը տեղ ևս 2 շաբաթով, որպեսզի անջատվի ողջ նստվածքը: Դրանից հետո կրկին անցկացրեք լիկյորը մարլյայի միջով և շշալցրեք այն: Եվ ահա լիկյորը պատրաստ է համտեսելուն:
Արդյունքում ստանում եք 1լ անուշաբույր և բնական դեղձի լիկյոր, որն առանձնակի հաճելի է խմել սառույցի խորանարդիկներով և մարտինիի բաժակներով:
Ի դեպ, դեղձի լիկյորը կիրառվում է բազմաթիվ ալկոհոլային կոկտեյլների պատրաստման մեջ, որոնց բաղադրատոմսերը մոտ ապագայում կտեղադրվեն մեր կայքում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կներեք որ խնդրեմ ելակից լիկյոր պատրաստելն կգրեիք?
Սիրելի Հասմիկ, ելակով լիկյորի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%B8%D6%80/
Vor xndrem kaseq inch bajakov oxin lcnenq?
Սիրելի Արևիկ, օղին կարող եք լցնել չափի համար նախատեսված բաժակով։ ։)