Դեղձի ջեմ
Քայլերի հաջորդականություն
- Դեղձը լցնում ենք կաթսայի մեջ ու ավելացնում ենք եռացրած ջուրը։
- 5-7 րոպե ջրում պահելուց հետո հանում ենք, հեռացնում ենք կեղևն ու կտրատում ենք։
- Ավելացնում ենք շաքարավազը։
- Լավ խառնում ենք։
- 30-60 րոպե թողնում ենք, որպեսզի դեղձի հյութը դուրս գա։
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ դնում ենք կրակի վրա։ Ապա հասցնում ենք եռման աստիճանի ու 5 րոպե եփում ենք, որից հետո հանում ենք կրակի վրայից ու մեկ գիշեր թողնում ենք, որ սառչի։
- Գործողությունը կրկնում ենք ևս մեկ անգամ․ զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի ու 20-30 րոպե եփում ենք։
Կաթսան կրակի վրայից հանում ենք, ապա դեղձը բլենդերով հարում ենք այնպես, որ դեղձի կտորներ մնան։
- Ջեմը լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակում ենք ստերիլիզացված կափարիչներով։
- Ջեմը պատրաստ է։ Բարի վայելում։
Թեյախմությունը տոն դարձնելու լավագույն տարբերակներից մեկը թեյը համեղ ջեմերի ու մուրաբաների հետ վայելելն է։ Այնպես որ շտապեք պատրաստել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: