- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Դեղձով աղանդեր
Բաղադրիչներ
- դեղձ - 4 հատ
- գինի սպիտակ - 1 բաժակ
- շաքարավազ - 2թ/գդ
- կիտրոն - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Լվանում և կտրատում ենք դեղձը:
- Դասավորում ենք բաժակի մեջ, վրան լցնում գինին և տեղափոխում սառնարան 2 ժամով:
- Քամում ենք կիտրոնի հյութը և խառնում շաքարավազի հետ:
Ապա հանում ենք սառնարանից բաժակով դեղձը և վրան ավելացնում կիտրոնի հյութով և շաքարավազով պատրաստված սիրոպը: Եվ մեր դեսերտը պատրաստ է:
- Մատուցելիս բաժակի վրա դնում ենք մեկ շերտ կիտրոն:
Ավելի արտահայտված համ ստանալու համար նախապես թրջում ենք դեղձի կտորները կիտրոնի հյութով և շաքարավազով պատրաստված սիրոպի մեջ, ապա վրան լցնում գինին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk xnzorow kam apersinow linum e
Խոհանոցում ցանկացած նորարարություն ողջունելի է: Փորձեք խնձորով կամ նարինջով տարբերակը և կիսվեք մեզ հետ Ձեր տպավորություններով: )
Նելլի ջան խնդրում եմ նշեք Ձեր էլ.փոստի հասցեն, որպեսզի մենք կարողանանք Ձեզ ուղարկել մեր խոստացված խմորի պատրաստման եղանակները 🙂