- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Դեղձով ժելե
Բաղադրիչներ
- ժելե դեղձի համով - 2 տուփ
- դեղձ - 2 հատ
- ձու - 3 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 1ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կեղևազրկում և կտրատում ենք դեղձը կիսալուսնաձև շերտերով:
Պատրաստում ենք 1 տուփ ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի: Պատրաստի ժելեն լցնում ենք բաժակների մեջ, վրան ավելցնում կտրատված դեղձի շերտերը, ապա թեքում ենք բաժակները , դնում մեծ ամանի մեջ (որպեսզի չընկնեն և չկոտրվեն) և տեղափոխում սառնարան 3 ժամով:
- Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները շաքարավազի հետ:
Պատրաստում ենք երկրորդ տուփ ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի և թողնում, որ սառչի: Երբ ժելեն սկսում է խտանալ լցնում ենք հարած սպիտակուցային զանգվածը ժելեյի մեջ և խառնում:
Ապա հանում ենք ժելեյով բաժակները սառնարանից, վրան ավելացնում սպիտակուցային զանգվածը և կրկին դնում սառնարան 2 ժամով: Եվ մեր դեսերտը պատրաստ է:
Ի դեպ, դեղձով ժելեն կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգային ժելեյով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav jaskeruyf