- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Դեղձով պուդինգ
Բաղադրիչներ
- Վանիլային պուդինգի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 40գր
- շաքարավազ - 125գր
- կաթ - 500մլ
- վանիլին - 1թ/գդ
- Դեղձով պյուրեի համար՝
- դեղձ - 3 հատ
- շաքարի փոշի - 2ճ/գդ
- հյութ կիտրոնի - 1ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցները հարում ենք շաքարավազի և օսլայի հետ մինչև զանգվածի սպիտակելը և ծավալով ավելանալը:
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը, ապա տեփափոխում կրակի վրա և հասցնում եռման վիճակի: Անջատում ենք կրակը և թողնում կաթը այդպես մնա փակ կափարիչի տակ 10 րոպե: Այնուհետև ձեռքի հարիչով խառնելով լցնում ենք հարված դեղնուցների վրա: Ստացված զանգվածը կրկին լցնում ենք կաթսայի մեջ և տեղափոխում միջին կրակի վրա:
Եփում ենք մինչև պնդանալը՝ անընդհատ խառնելով զանգվածը ձեռքի հարիչով: Հանում ենք կրակի վրայից, լցնում ստացված կրեմը ամանի մեջ, փակում ցելոֆանով և թողնում սառչի:
- Դեղձերը լվանում ենք, կեղևահանում, կտրատում:
- Առանձնացնում դեղձի մի փոքր մասը կողքի վրա, իսկ մնացածը լցնում բլենդերի մեջ: Բլենդերի մեջ ավելացնում ենք նաև կիտրոնից քամված հյութը, շաքարի փոշին և խառնում մինչև պյուրեի առաջացումը:
- Բաժակների մեջ ենք լցնում վանիլային պուդինգը, վրան ավելացնում դեղձի պյուրեն, ապա դեղձի առանձնացված կտորները:
- Տեղափոխում ենք պուդինգը սառնարան 3 ժամով, ապա մատուցում:
Այսպիսի աղանդերը միշտ գերադասելի է մատուցել թափանցիկ սպասքով, որպեսզի ճիշտ ընդգծվեն գունային համադրությունները: Շտապեք պատրաստել դեղձով անուշաբույր պուդինգ, քանի դեռ դեղձի սեզոնը չի ավարտվել: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: