- Prep Time: 40 minutes
Դեսերտ «Մոնբլան»
Բաղադրիչներ
- շագանակ - 350 գր
- կաթ - 250 մլ
- շաքարավազ - 35 գր
- կակաոյի փոշի - 1 թ/գ
- կարագ - 20 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- սերուցք (33% յուղ.) - 150 գր
- շաքարի փոշի - 30 գր
- ռոմ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
Մոնբլանը ֆրանսիական դասական դեսերտ է, որը սովորաբար պատրաստում են ձմռանը, քանի որ խանութներում և սուպերմարկետներում շագանակենու պակաս չի լինում:
Դեսերտն իր տեսքով շատ նման է Մոնբլան լեռանը. ահա թե որտեղից է ծագում անվանումը:
- Շագանակները եփում ենք ջրով լի կաթսայի մեջ, ապա մաքրում ենք: Այնուհետև լցնում ենք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու մեղմ կրակի վրա մոտ մեկ ժամ եռացնում ենք, մինչև շագանակները փափկեն:
- Կաթսայի ջուրը հեռացնում ենք, շագանակները բլենդերով հարում ենք` վերածելով խյուսի: Անհրաժեշտության դեպքում զանգվածին փափկություն հաղորդելու համար ավելացնում ենք 50 մլ տաք կաթ և կրկին հարում ենք:
- Ստացված զանգվածին ավելացնում ենք կարագը, ձվի դեղնուցը, կակաոյի փոշին, ռոմի մի մասը և խառնում ենք:
- Ստացված կրեմանման զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և մատուցվող ափսեի մեջ ձևավորում դեսերտը լեռան տեսքով, որից հետո պահում ենք սառնարանում:
- Սերուցքը հարում ենք մնացած ռոմի, կակաոյի փոշու և շաքարի փոշու հետ, ապա գեղեցիկ զարդարում ենք դեսերտը, թողնում ենք, որ լավ սառչի և վայելում ենք:
Դեսերտը նախատեսված է 3-4 հոգու համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: