- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Դիետիկ լոբիո
Բաղադրիչներ
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ կարմիր - 0,5 հատ
- լոլիկ - 1 հատ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- լոբի կարմիր մարինացված - 220 գր
- շաքարավազ - 1 թ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- ռեհան - 2-3 ճյուղ
- մաղադանոս - 2-3 ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք, իսկ լոլիկն ու տաքդեղը` խորանարդաձև: Լոբին լվանում ենք:
Տապակի մեջ միջին ուժգնության կրակին հալեցնում ենք բուսայուղը, ավելացնում սոխն ու անընդհատ խառնելով տապակում 3-4 րոպե: Ավելացնում ենք լոլիկն ու տաքդեղը և տապակում ևս 3-4 րոպե:
Այս ամենից հետո ավելացնում ենք 100 մլ ջուրը ու մոտ 2 րոպե թեթևակի շոգեխաշում: Լոբին նույնպես լցնում ենք տապակի մեջ և թիակով կամ գդալով տրորում:
Այնուհետև ավելացնում ենք աղն ու շաքարավազը և շոգեխաշում 2-3 րոպե, որպեսզի լոբին տաքանա: Դե իսկ վերջում ավելացնում ենք սխտորն ու մանր կտրատած կանաչին և 1 րոպե տաքացնում:
- Ահա և վերջ:
Ինչպես տեսաք, լոբիո պատրաստելը բավական հեշտ է: Ի դեպ, պարտադիր չէ, որ այն ուտեք նիհարելիս. այս համեղ խավարտը կարելի է պատրաստել ցանկացած ժամանակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: