- Yield: 6-7 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Դիետիկ չիզքեյք հաղարջով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չիզքեյքի հիմքի համար հարկավոր է 40 գր սիսեռ, որը պետք է նախապես թրջել ու թողնել գիշերը, որպեսզի արագ եփվի: Սիսեռը խաշում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղրն ու բլենդերով վերածում խյուսի: Թխվածքի քանդվող ձևամանի մեջ (մոտ 12 սմ) նրբաթիթեղ կամ յուղաթուղթ ենք փռում, սիսեռի խյուսը լցնում մեջն ու լավ հարթեցնում:
- Սև հաղարջի վրա 150 մլ եռման ջուր ենք լցնում և հասցնում եռման: 100 մլ հաղարջի եփուկը քամում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու դնում սառնարանը:
- Մնացած հաղարջն ու եփուկը բլենդերով տրորում ենք, ավելացնում 1 ճ/գդ մեղր ու 10 գր ժելատին: Թողնում ենք 45 րոպե (կամ այնքան, որքան ցուցված է ժելատինի փաթեթի վրա): Սև հաղարջի ու ժելատինի խառնուրդը տաքացնում ենք այնքան, մինչև ժելատինը հալչի, բայց չենք եռացնում:
- Այժմ յոգուրտը խառնում ենք հաղարջի խառնուրդին ու լցնում ձևամանի մեջ՝ սիսեռով հիմքի վրա: Դնում ենք սառնարանի մեջ ու թողնում 2-3 ժամ կամ ողջ գիշեր: Հաղարջով եփուկի մեջ լուծում ենք 5 գր ժելատինը և թողնում 45 րոպե, հետո հյութը կրակի վրա տաքացնում մինչև ժելատինի լուծվելը: Ձևամանի մեջ` սառած յոգուրտային խառնուրդի վրա, լցնում ենք ժելատինով եփուկն ու դնում սառնարանը:
- Մատուցում ենք լավ սառած վիճակում նախապես զարդարելով հատապտուղներով:
Դիետիկ չիզքեյք կարելի է պատրաստել նաև այլ հատապտուղներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: