

Դոֆինե կարտոֆիլ ջեռոցում
Այս ուտեստն իր անվանումը՝ Դոֆինե, ստացել է ֆրանսիական համանուն մարզի անվանումից:
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը կեղևահանում ենք ու լվանում, որից հետո պանիրն անցկացնում ենք քերիչով:
- Կարտոֆիլը բաժանում ենք բարակ շերտերի: Խորը տարայի մեջ լցնում ու խառնում ենք կարտոֆիլի շերտերը, քերած պանիրը, մշկընկույզը, աղն ու պղպեղը:
- Ձևամանի մեջ ենք լցնում պանրով կարտոֆիլը ու հավասարապես տարածում: Այնուհետև ձուն հարում ենք կաթի հետ ու լցնում կարտոֆիլի վրա: Մնացած քերած պանիրը լցնում ենք վրան ու ավելացնում կարագի շերտիկներ:
- Ուտեստը եփում ենք 40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև կարտոֆիլը փափկի:
Ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: