- Yield: Անմիջապես
- Prep Time: 1ժ 20 րոպե
- Cook Time: 10 minutes
Եգիպտացորենով աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 300գր
- լոբի հատիկավոր - 300գր
- տաքդեղ - 1 հատ
- լոլիկ - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- մաղադանոս
- Սոուսի համար՝
- բուսայուղ - 1/3ճ/գդ
- քացախ - 3ճ/գդ
- մանանեխ - 3ճ/գդ
- մեղր - 2ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը լվանալ, խորանադիկներով կտրատել, համեմել աղ և պղպեղով, ապա տեղափոխել սառնարան 60 րոպեով, որից հետո տապակել բուսայուղով պատված թավայի մեջ:
- Մաքրել և խորանարդիկներով կտրատել տաքդեղը, լոլիկը և սոխը:
- Հավի մսին ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, ճզմած սխտոր և մնացած բաղադրիչները: Լավ խառնել աղցանը:
- Սոուսի պատրաստման համար խառնել քացախը, բուսայուղը, մանանեխը, մեղրը, ճզմած սխտորը: Թողնել սոուսը հասունանա 30րոպե, որից հետո խառնել աղցանին և մատուցել:
Հավի մսով և եգիպտացորենով աղցան պատրաստելու հիանալի բաղադրատոմս:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: