- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 60 minutes
Ելակով աղանդեր
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 100գր (կաթնային համով)
- շաքարավազ - 50գր
- կարագ - 80գր
- ելակ - 560գր
- շաքարի փոշի - 100գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 8գր
- պանիր մասկարպոնե - 670գր (կարելի է փոխարինել կաթնաշոռով)
- կաթ - 400մլ
- հյութ կիտրոնի - 30մլ
- ձու - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Փշրում ենք թխվածքաբլիթը:
- Ավելացնում ենք հալեցրած կարագը, շաքարավազը և լավ խառնում մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Լցնում ենք ձևամանի մեջ, լավ տափակեցնում ձևամանի հատակին և տեղափոխում սառնարան 30րոպեով:
- Բլենդերի ամանի մեջ ենք լցնում ելակը, օսլան, շաքարի փոշին և խառնում մինչև միատարր զանգվածի առաջացումը:
Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եփում 2 րոպե միջին կրակի վրա:
- Առանձին ամանի մեջ հարում ենք մասկարպոնեն (կամ կաթնաշոռը) կաթի հետ մինչև միատարր զանգվածի առաջացումը, ապա ավելացնում կիտրոնից քամված հյութը և մեկական ձուն: Հարում ենք մինչև զանգվածի միատարր դառնալը, ապա լցնում ձևամանի մեջ՝ թխվածքաբլիթով շերտի վրա:
- Թեյի գդալով ելակի պյուրեն տեղ-տեղ լցնում ենք կաթնաշոռային զանգվածի վրա:
- Ապա դանակի ծայրով տարբեր նախշեր ենք անում: Չենք մոռանում ելակի պյուրեի 1/3 մասը առանձնացնել կողքի վրա՝ հետագայում չիզքեյքի հետ մատուցելու համար:
- Տեղափոխում ենք չիզքեյքը ձևամանով նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոց 1 ժամով:
Թողնում ենք չիզեյքը սառչի և անցնում համտեսելուն:
Ելակով աղանդերը մատուցելիս վրան լցնում ենք կողքի վրա առանձնացված ելակի պյուրեից 1ճ/գդ-ի չափով, իսկ առավել քաղցրասերները աղանդերը կարող են համալրել հարված սերուցքով և թարմ հատապտուղներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: