Ելակով դայքիրի

Կարդալ հետո
Նյութի հղումը ուղարկվել է ձեր էլ․ հասցեին։
Դաշտի լրացումը պարտադիր է։
Տեղի է ունեցել սխալ։ Փորձել կրկին։
Ելակով դայքիրի

Այս կոկտեյլի առավելությունն այն է, որ կարելի է անվերջ փորձարկել տարբեր մրգային հյութերով:

—–

Մի փոքր պատմություն:

Դայքիրի կոկտեյլը նույն գրոգն է: Այն հորինել են բրիտանացի նավաստիները՝ 18-րդ դարի կեսերին: Դաժան ծովային պայմաններում գրոգը հանդիսանում էր ոչ այլ ինչ, քան կենդանի մնալու գրավական: Բանն այն է, որ ռոմի սպիրտային բաղադրիչը և լայմի վիտամին C-ն միակ կանխարգելիչ միջոցն էին այն ժամանակ տարածված մի շարք հիվանդությունների դեմ:

Ավելի ուշ կոկտեյլը բարեհաջող մոռացվեց, քանի որ արևադարձային պայմաններում ըմպելի ջուրն արագ է փչանում և դրա փոխարեն նավաստիները ռոմի պաշարներ էին վերցնում իրենց հետ:

Դայքիրի կոկտեյլը երկրորդ կյանք առավ 1909 թվականին, երբ դրանով հետաքրքրվեց ամերիկացի բժիշկ Լյուցիուս Ջոնսոնը, ով գտել էր այդ բաղադրատոմսը ծովային պատմությունն ուսումնասիրելու ընթացքում:

Նա փորձերի շնորհիվ գտավ գրոգի համար կատարյալ բաղադրաչափերը և առաջարկեց փորձել այն ԱՄՆ-ի Զինվորական Ակումբի Անդամներին:

Կոկտեյը, իհարկե, բոլորին շատ դուր եկավ և շուտով լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում:

Ի դեպ՝

Դայկիրի կոկտեյլի ամենահայտնի սիրահարներից են եղել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին և գրող Էռնեստ Հեմինգուեյը: Վերջինս հիշատակել է կոկտեյլն իր մի քանի ստեղծագործություններում:

ԱՄՆ-ում հուլիսի 19-ը նշում են որպես Դայկիրիի ազգային տոն:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *