

Ելակով թխվածք
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250 գր
- ելակ - 8 հատ
- շաքարավազ - 5 ճ/գ
- ձեթ արևածաղկի - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը բացում ենք ու բաժանում 4 ուղղանկյունաձև շերտերի։
- Ելակը լցնում ենք շաքարաջրի մեջ, դնում ենք գազօջախի ու վրա ու եփում ենք այնքան, մինչև անուշահյութ ստանանք։
- Ելակը լցնում ենք խմորի վրա, մյուս հատվածում համաչափ կտրվածքներ ենք անում։
- Խմորաշերտով ծածկում ենք ելակով հատվածը, եզրերն ամրացնում ենք ու 15-20 թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչեն, ապա մատուցում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: