- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ելակով ժելեով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150գր
- ալյուր - 140գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 500գր
- ձու - 4 հատ
- շաքարի փոշի - 80գր
- աղ - 1 պտղունց
- ժելատին - 1,5ճ/գդ
- Վրայի շերտի համար՝
- ելակ - 150-200գր
- ժելե ելակի համով - 1 տուփ
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթի խմորը պատրաստելու համար հարում ենք ձուն շաքարավազի հետ մինչև լավ բարձրանա, ապա ավելացնում մաղված ալյուրը: Եփում ենք ջեռոցում 25-30րոպե 180աստիճանում:Պատրաստի բիսկվիթի սաչելուց հետո վրայի չոր շերտը հեռացնում ենք, որպեսզի տորթը ավելի նուրբ ստացվի:
- Կրեմի պատրաստման համար 1,5ճ/գդ ժելատինը թրջում ենք 4ճ/գդ ջրով և թողնում ուռչի, որից հետո տեղափոխում ենք կրակի վրա, որպեսզի լուծվի ջրին (չենք հասցնում եռման վիճակի):Լուծվելուց հետո թողնում ենք սառչի սենյակային ջերմաստիճանում:
Առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցից: Դեղնուցները հարում ենք շաքարի փոշու հետ մինչև սպիտակելը: Ստացված զանգվածից վերցնում ենք 2ճ/գդ և խառնում ժելատինին: Մեծ ամանի մեջ խառնում ենք ժելատինից և դեղնուցներից ստացված զանգվածները, ավելացնում սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն: Լավ խառնում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը:
Սպիտակուցները հարում ենք 1 պտղունց աղի հետ մինչև լավ փրփուրի առաջացումը:
Մաս առ մաս ավելացնում ենք սպիտակուցները դեղնուցներով և մասկարպոնեով ստացված զանգվածի հետ, զգուշությամբ խառնում:
Ձևամանի մեջ տեղադրում ենք բիսկվիթը, վրան լցնում ենք կրեմային զանգվածը և տեղափոխում սառնարան 1ժամով, որ պնդանա:
Ելակները կտրում ենք բարակ շեևտերով, շարում սառած կրեմի վրա:
- Պատրաստում ենք ելակի համով ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի, սառեցնում սենյակային ջերմաստիճանում և լցնում ելակների վրա:
Տեղափոխում ենք ժելեով տորթը սառնարան 4ժամով, որպեսզի ամբողջությամբ սառչի, որից հետո զգուշությամբ բացում ենք ձևամանը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: