- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50 minutes
Ելակով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար կարագն ու շաքարավազը մի քիչ հարում ենք։
- Ավելացնում ենք թթվասերն ու կրկին հարում ենք։
- Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և թեթևակի հարում ենք։
- Ձեռքերի օգնությամբ ստացված զանգվածը վերածում ենք խմորագնդի և 20-30 րոպե պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար թթվասերը, շաքարավազը, ալյուրը, ձուն և վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք։
- Ելակը բաժանում ենք 4 մասի։
- Խմորը բացում ու դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ՝ տարածելով նաև ձևամանի պատերին։
- Լցնում ենք ելակը։
- Այնուհետև լցնում ենք մեր պատրաստած կրեմանման զանգվածը և թխում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։
Այս նրբահամ ու թեթև պիրոգը կարող եք ձեր նախընտրած ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: